Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Լուրեր » Լեւոն Արոնյանը առաջատար եռյակում է

    Լեւոն Արոնյանը առաջատար եռյակում է

    Լեւոն Արոնյանը առաջատար եռյակում է
    Հունիս 12, 2018 22:47 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Բելգիայի Լյովեն քաղաքում այսօր մեկնարկել է Grand Chess Tour շախմատային մրցաշարի առաջին փուլը:

    Արագ շախմատի մրցումների երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5 միավորով գլխավորում է ամերիկացի Ուեսլի Սոն: Նրան հաջորդում են Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Կարյակինը, որոնք իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր:

    Մեր շախմատիստն առաջին եւ երրորդ տուրերում հաշտություն կնքեց համապատասխանաբար Ալեքսանդր Գրիշչուկի եւ Վիշվանաթան Անանդի հետ, իսկ 2-րդում հաղթեց Հիկարու Նակամուրային:

    Վաղը կկայանան 4-6-րդ տուրերի պարտիաները: Լեւոն Արոնյանը հաջորդաբար կմրցի Շահրիյար Մամեդյարովի, Անիշ Գիրիի եւ Ուեսլի Սոյի հետ:

    Հավելենք, որ այս մրցաշարում հաղթանակի համար տրվում է 2, իսկ ոչ-ոքիի համար մեկ միավոր:

    Նման թեմաներ

    scroll to top