Գլխավոր Լուրեր Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան գրոսմայստերական ոչ-ոքի արեցին

Լեւոն Արոնյանն ու Հիկարու Նակամուրան գրոսմայստերական ոչ-ոքի արեցին

0
0

Զագրեբում ընթացող շախմատի Grand Chess Tour մրցաշարում Հայաստանը ներկայացնոող Լեւոն Արոնյանը 7-րդ տուրում սեւերով մրցեց ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի հետ։

Պարտիան շատ արագ ավարտվեց, քանի որ կողմերը 31 քայլում փոխանակեցին խաղաքարերի մեծ մասը եւ գրոսմայստերական ոչ-ոքի արեցին: Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց առաջատար եռյակին, սակայն նրանք դեռեւս շարունակում են իրենց պարտիաները:

Վաղը նախատեսված 8-րդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով կհանդիպի առաջատարներից մեկի՝ Յան Նեպոմնյաշչու հետ: