Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Լեբո՝ որակյալ ու համեղ սուրճ՝ երեք մայրցամաքներից

    Լեբո՝ որակյալ ու համեղ սուրճ՝ երեք մայրցամաքներից

    Լեբո՝ որակյալ ու համեղ սուրճ՝ երեք մայրցամաքներից
    Նոյեմբեր 9, 2018 14:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Առավոտյան մեկ բաժակ սուրճը կարող է էներգիա հաղորդել ողջ օրվա  համար: «Լեբո»-յի մեկ բաժակում խտացված է երեք աշխարհամասերի արեւն ու բույրը: Եռաշերտ հատուկ ստվարաթղթե հերմետիկ փաթեթավորմամբ, յուրաhատուկ դիզայնով և բարձրորակ սուրճին արժանի բոլոր հատկություններով «Ասկալ Ուայթ» ՍՊԸ-ն «Լեբո» սուրճի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է  արդեն 20 տարի. «20 տարիների մեր աշխատանքային փորձի արդյունքում կարող ենք փաստել, որ հայերն ուղղակի սուրճի սիրահար են: Մեր գնորդները գնահատում են բարձր որակը, իսկ մենք այս տարիների ընթացքում մշտապես հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին: Մատուցելով բարձրորակ արտադրանք՝ մենք հոգ ենք տարել մեր գնորդների և՛ բարձր տրամադրության,  և՛ առողջության մասին: Մեր հյուրընկալ գրասենյակը նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություն եւ իրավունք»,- նշում է տնօրեն Հրաչյա Թանանյանը:

    «Լեբո»-ն սուրճի սիրահարներին բազմատեսակ սրճային փնջեր է մատուցում: Ամեն ճաշակի, ամեն նախասիրության գնորդ կարող է ընտրել իրեն համապատասխան սուրճի տեսականին: Հրաչյա Թանանյանը նշում է, որ «Լեբո»-յի արտադրանքը սիրում և գնահատում են ամենատարբեր մասնագիտություն և զբաղմունք ունեցող մարդիկ. «Հայ սպառողին մենք առաջարկում ենք լուծվող և հատիկավոր սուրճի լայն տեսականի: «Լեբո» սուրճը արտադրվում է Մոսկվայում՝ նորագույն տեխնոլոգիաներով վերազինված գործարանում: Իտալացի մասնագետը երեք աշխարհամասերում աճեցված սուրճերից ստանում է  յուրատեսակ փնջեր, որոնք բավարարում են անգամ ամենաքմահաճ սուրճի սիրահարին»,- փաստում է «Լեբո»-յի տնօրեն Հրաչյա Թանանյանը:

    «Լեբո»-յի հատիկավոր և լուծվող  սրճային յուրօրինակ փնջերը բարձր տրամադրություն, առույգություն և թարմություն կհաղորդեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Եթե հատիկավոր սուրճի սիրահար եք, «Լեբո»-ն ունի հատուկ առաջարկ ձեզ համար, փորձելով Պրինց Լեբո, Լեբո Էքսկլյուզիվ, Լեբո Օրիգինալ, Լեբո Էքստրա, Լեբո կլասիկ սուրճերից ձեր նախընտրածը, դուք մեկընդմիշտ կդառնաք «Լեբո»-յի հավատարի հաճախորդը:

    «Լեբո»-յի տնօրեն Հրաչյա Թանանյանը նշում է , որ իրենք նաև հետաքրքիր առաջարկ ունեն լուծվող սուրճի սիրահարների համար: Լուծվող սուրճի տեսականին վաճառվում է հանրապետության բոլոր խանութներում. «Մենք ներկայացնում ենք լուծվող սուրճերի լայն տեսականի: Յուրաքանչյուր ճաշակի գնորդ կարող է ընտրել իրեն հաճելի համային փունջը: «Լեբո»-յի լուծվող սուրճերի տեսականին բազմազան է և վաճառվում է հանրապետության բոլոր խանութներում: Կարող եք փորձել Լեբո լուծվող Էքսկլյուզիվ, Լեբո լուծվող Օրիգինալ, Լեբո լուծվող Էքստրա, Լեբո լուծվող Գոլդ: Մենք կարևորում ենք նաև սուրճի փաթեթավորումը, ինչը բարձրորակ արտադրանքի ևս մեկ կարևոր նախապայման է: Մեր լուծվող սուրճերը կարող եք ձեռք բերել ապակե տարայով, թղթե տարայով, մեկ բաժակի համար նախատեսված փոքրիկ տուփով»,-նշում է Լեբոյի տնօրեն Հրաչյա Թանանյանը:

    Երեք աշխարհամասերից ստացվող, բարձրորակ տեխնոլոգիաներով մշակվող և արևի ջերմությունն իրենց մեջ պարունակող բարձրորակ սուրճի՝ «Լեբո»-յի տեսականին, կարող եք ձեռք բերել Հայաստանի ողջ տարածքում գործող շուրջ 3000-ից ավել վաճառակետերում:

    Օրդ սկսելով «Լեբո»-յի հետ՝ կունենաս թարմության և էներգիայի զգացողություն ողջ օրվա ընթացքում:

     


    Երևան Տոնավաճառ

    Նման թեմաներ

    scroll to top