Չորեքշաբթի , 24 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Լեհերը տպավորություն ունեն, թե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վերադառնալու հնարավորություն ունեն

    Լեհերը տպավորություն ունեն, թե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վերադառնալու հնարավորություն ունեն

    Լեհերը տպավորություն ունեն, թե Քոչարյանը և Սերժ Սարգսյանը վերադառնալու հնարավորություն ունեն
    Հուլիս 11, 2019 16:35 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ազգային ժողովը պիտի իր ուշադրության կենտրոնում պահի նաեւ փորձագետների հետ աշխատանքը: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով հուլիսի 2-4-ը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների Լեհաստան կատարած այցին։

    Բաբաջանյանը նշեց, որ Think-tank-ում՝ Արեւելյան հետազոտությունների կենտրոնում, տեղի ունեցած հանդիպումը նույնպես հիասթափեցնող է եղել. «Փորձագետները, որոնք մեզ հետ հանդիպում էին, մատնանշում էին փաստեր, որոնք եւս վկայում են ոչ պատշաճ աշխատանքի մասին ՀՀ իշխանությունների կամ փորձագիտական մարմինների հետ:

    Տպավորություն կար, որ նրանց հետ շատ հետեւողականորեն աշխատում են Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հավատարիմ շրջանակներ, եւ նրանք տպավորություն ունեն, որ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը դեռեւս վերադառնալու հնարավորություն ունեն, եւ Հայաստանում ամեն ինչ սպասման ռեժիմի մեջ է, մինչեւ նրանք կվերադառնան, եւ կայունություն կհաստատվի ՀՀ-ում:

    Մենք, իհարկե, ցրեցինք այդ տպավորությունը՝ հասկանալով, թե որտեղից են գալիս այդ հոսանքները: Այստեղ եւս մենք աշխատանք ունենք կատարելու, եւ ԱԺ-ն պիտի իր ուշադրության կենտրոնում պահի նաեւ փորձագետների հետ աշխատանքը: Նրանց ուսումնասիրությունները այդ երկրի արտաքին քաղաքականության համար ծառայում են որպես շատ կարեւոր աղբյուր եւ փաստաթուղթ»:


    Նման թեմաներ

    scroll to top