Գլխավոր Լուրեր Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք

Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք

16
0

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին», «Պարենք հայերեն» նախաձեռնությունները և «Խարույկ» արշավական ակումբը նախաձեռնել են ՀՀ և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, Արցախի ազատամարտի մասնակից Լեոնիդ Ազգալդյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու  ստորագրահավաք:

Ավագանու անդամն առաջարկում է վարչապետ Փաշինյանին դիմել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում:

Ստորագրահավաքը կմեկնարկի այսօր՝ ժամը 17:00-19:30-ը՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտ՝ Հովհաննես Թումանյանի արձանի  հարեւանությամբ: Իսկ նրանք, ովքեր չեն կարողանա մասնակցել ստորագրահավաքին, կարող են  դիմել Զաքյան 10 հասցեով՝ «Թիմ թայմ» սրճարան: Ստորագրահավաքը, հավանաբար, կտեւի մի քանի օր: