Գլխավոր Լուրեր Լևանդովսկին 4-րդ անգամ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

Լևանդովսկին 4-րդ անգամ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու

1
0

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Բունդեսլիգայի 2018-19թթ․ խաղարկության լավագույն ռմբարկու։

30-ամյա լեհ ֆուտբոլիստն այս մրցաշրջանում Բունդեսլիգայի խաղերում 22 գոլի հեղինակ է դարձել։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը, որը դարձել է 18 գոլի հեղինակ։

Միանգամից 5 ֆուտբոլիստ դարձել է 17 գոլի հեղինակ՝ Կայ Հավերցը («Բայեր»), Լուկա Յովիչը («Այնտրախտ»), Անդրեյ Կրամարիչը («Հոֆենհայմ»), Մարկո Ռոյսը («Բորուսիա Դորտմունդ») և Վաուտեր Վեգորստը («Վոլֆսբուրգ»)։

Լևանդովսկին Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուի մրցանակը ստանում է կարիերայում 4-րդ անգամ և 2-րդ անգամ անընդմեջ։ Ավելի վաղ այս մրցանակը լեհ ֆուտբոլիստը ստացել է 2018, 2016 և 2014 թվականերին։