Չորեքշաբթի , 17 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Լևանդովսկին հաստատել է՝ Ռոնալդուն և Ռամոսն իրեն համոզել են տեղափոխվել Ռեալ

    Լևանդովսկին հաստատել է՝ Ռոնալդուն և Ռամոսն իրեն համոզել են տեղափոխվել Ռեալ

    Լևանդովսկին հաստատել է՝ Ռոնալդուն և Ռամոսն իրեն համոզել են տեղափոխվել Ռեալ
    Մարտ 16, 2019 17:24 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC Radio 5-ին տված հարցազրույցում հաստատել է, որ տարիներ առաջ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հնարավորություն է ունեցել:

    -Ի՞նչ կարող եք ասել ապագայի մասին: Ձեր անունը կապում են Գերմանիայից դուրս ակումբների հետ: Բունդեսլիգայում հասել եք առավելագույնի. այլ երազանքներ կա՞ն:

    -Ես խաղում եմ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկում և ամեն ինչից գոհ եմ: Մենք շատ բարձր մակարդակ ունենք: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է՝ պետք է կենտրոնանալ սեփական խաղի վրա, երկրպագուներին և ակումբին տալ այն, ինչ անհրաժեշտ է:

    -Լուրեր կան, որ 2-3 տարի առաջ Սերխիո Ռամոսը և Կրիշտիանու Ռոնալդուն Ձեզ ասել են. «Տեղափոխվիր «Ռեալ»: Դու մեզ անհրաժեշտ ես»: Իսկապես եղե՞լ է նման բան:

    -Այո, եղել է, բայց երբ դու խաղում ես ամենաբարձր մակարդակով, բնական է, որ բոլորը քեզ անընդհատ ասելու են՝ տեղափոխվիր այստեղ կամ այնտեղ: Բոլորը խոսում են, որ այս կամ այն ակումբը հետաքրքրված է իմ ծառայություններով, սակայն գլխավորն այն է, թե ինչ եմ ցանկանում ես և ինքս ինչ որոշում կկայացնեմ: Այժմ ես չեմ մտածում տեղափոխության մասին:


    Նման թեմաներ

    scroll to top