Գլխավոր Լուրեր Լևոն Աղասյանը՝ փոքր երկրների Եվրոպայի թիմային առաջնության հաղթող

Լևոն Աղասյանը՝ փոքր երկրների Եվրոպայի թիմային առաջնության հաղթող

1
0

Եռացատկորդ Լևոն Աղասյանը, ինչպես  հայտնում է armsport.am -ը, դարձել է Սկոպյեում ավարտված փոքր երկրների Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։

Նա ցույց է տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։

ՀԱՕԿ ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։

Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:

59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47):

Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել է արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

Մեր ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել: