Չորեքշաբթի , 25 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Clear
    Home » Լուրեր » Լևոն Ալթունյանն այցելել է տուժածներին

    Լևոն Ալթունյանն այցելել է տուժածներին

    Լևոն Ալթունյանն այցելել է տուժածներին
    Ապրիլ 16, 2018 20:14 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ժամը 19։00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում բուժումը շարունակում է 31 քաղաքացի։

    ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանը քիչ առաջ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հետաքրքրվել տուժածների առողջական վիճակով և նրանց բուժման ընթացքով։ Լևոն Ալթունյանին ներկայացվել է, որ տուժածների մեծ մասի առողջական վիճակը բավարար է, իրականացվում է նրանց շարունակական հսկողություն։

    Ինչպես արդեն նշվել է, քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

    Ոստիկաններից մեկը վիրահատությունից հետո գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մասնագետների գնահատմամբ նրա վիճակը համապատասխանում է տարած վիրահատությանը։

    Առողջապահական համակարգը շարունակում է գործել ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար։

    Նման թեմաներ

    scroll to top