Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Լևոն Արոնյանը` Ջիբրալթար Մասթերսի հաղթող

    Լևոն Արոնյանը` Ջիբրալթար Մասթերսի հաղթող

    Լևոն Արոնյանը` Ջիբրալթար Մասթերսի հաղթող
    Փետրվար 1, 2018 23:35 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

    Ջիբրալթարում ընթացող «Gibraltar Masters» մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և 7 շախմատիստների հետ կիսել մրցաշարի առաջին հորիզոնականը:

    Ըստ մրցաշարի կանոնակարգի` հաղթողը որոշվել է արագ շախմատի կանոններով: Թայ-բրեքին մասնակցել են լավագույն լրացուցիչ ցուցանիշ ունեցող 4 շամատիստ (Նակամուրա, Ռափորտ, Վաշիե-Լագրավ, Արոնյան):

    Արոնյանը թայ-բրեքի երկու պարտիաներում պարտության է մատնել Ռիշարդ Ռափորտին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

    Հայ և ֆրանսիացի շախմատիստների միջև 3 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 4-րդ պարտիայի 50-րդ քայլում Արոնյանը հաղթել է Վաշիե-Լագրավին և նվաճել է մրցաշարի հաղթողի կոչումը:

    Ջիբրալթար Մասթերս միջազգային հզոր մրցաշարին մասնակցում էին 50 երկրի 274 շախմատիստ, որոնց թվում՝ 92 գրոսմայստեր:

    scroll to top