Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 497.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 622.00   Վաճառք` 641.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.30   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
16°
Home » Լուրեր » Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է

Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում է

Սեպտեմբեր 13, 2017 21:42 Լուրեր, Միջազգային, Սպորտ A+ / A-

Արոնյան

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական երկրորդ պարտիայում Արոնյանը մրցում էր Դանիլ Դուբովի հետ` այս անգամ արդեն սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 97-րդ քայլին Արոնյանը ստիպեց մրցակցին անձնատուր լինել։ Հայ գրոսմայստերը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:

Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է ﬓում հետագա պայքարից: Բացի եզրափակչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյٳր քայլի համար 30 վայրկյան հավելումով:

Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար:

Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1 600 000 ԱՄՆ դոլար:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top