Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Լեզվակռիվ քաղաքապետի եւ ավագանու անդամի միջեւ (տեսանյութ)

    Լեզվակռիվ քաղաքապետի եւ ավագանու անդամի միջեւ (տեսանյութ)

    Մայիս 22, 2019 12:35 Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Գրել էինք, որ Երեւանի ավագանու նիստում քննարկվում է «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի փողոցների անվանափոխության հարցը: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հասմիկ Խաչունցն ասաց՝ դիտավորյալ չի մասնակցել հարցի քննարկմանը, քանի որ այլ կարևոր հարցեր կան: «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը զայրացավ, սակայն բարձրախոսի անջատված լինելու պատճառով հասկանալի չէր, թե ինչ էր ասում: Քաղաքապետը հորդորեց չընդհատել:

    «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ ասաց, որ քննարկումը դեժավյու է առաջացնում: «Ավագանու պարտավորություններից մեկը նաև փողոցների անունը փոխելու պարտավորությունն է: Երկրորդը՝ Իզաբելլա Աբգարյանը ասում է՝ ճիշտ է արդյոք սա: Ավագանին ներկայացուցչական մարմին է, տիկին Աբգարյան: Եթե համարում եք, որ Եղեռնի զոհերի սրբադասման հարց կա, դուք արեք: Հարգանքով ենք մոտենում ձեր նախագծերին, բերեք բովանդակային հակափաստարկ»,- դիմեց  Դավիթ Խաժակյանը:

    Ավագանու  ԲՀԿ խմբակցության անդամներ Հռիփսիմե Առաքելյանն ու Լյուդմիլա Սարգսյանն էլ վրդովվեցին՝ ինչո՞ւ են դիմադրում: Սկսվեց լեզվակռիվ:

    Մանրամասները՝ տեսանյութերում:

     

     


    Նման թեմաներ

    scroll to top