Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Լեզվակռիվ փոխքաղաքապետի եւ ցուցարարների միջեւ

    Լեզվակռիվ փոխքաղաքապետի եւ ցուցարարների միջեւ

    Լեզվակռիվ փոխքաղաքապետի եւ ցուցարարների միջեւ
    Մայիս 16, 2018 12:57 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Քիչ առաջ Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգի եկան քաղաքապետարանից ներկայացուցիչներ: Այստեղ են նաեւ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը եւ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:  Նա նշեց, որ ճարտարապետները կուսումնասիրեն խնդիրը:

    Ի պատասխան ակտիվիստները հայտարարեցին, որ այգին ոչնչացնողները պետք է դատվեն: «Այս բարբարոսության հեղինակները պետք է պատժվեն»,- ասաց ցուցարարներից մեկը: Ի պատասխան Օհանյանը հարցադրում արեց` 10 հոգու պահանջի՞ համար, մեկ միլիոնից ավելի կարծիքների՞: Կողմերի միջեւ լեզվակռիվ սկսվեց: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հանդարտության կոչ են անում: Գլխավոր ճարտարապետը չկարողացավ կոնկրետ նշել, թե քանի ծառ է հատվել:

    Հիշեցնենք, որ քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, պատռելով շրջափակող պաստառները, մտել են Երևանի Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու տարածք, որտեղ շինարարություն է ընթանում:

    Դավիթ Օհանյանը փորձեց շրջանցել լրագրողի հարցը, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղյա՞կ է արդյոք, թե ինչ իրավիճակ է այգում: Լրագրողը հարցը կրկնեց`  խոսքը ծառերի հատման մասին է: Ի պատասխան փոխքաղաքապետը նշեց, թե չգիտի:

    Նման թեմաներ

    scroll to top