Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » ԼՂ բանակցությունները կառուցողական հունով կշարունակվեն

    ԼՂ բանակցությունները կառուցողական հունով կշարունակվեն

    ԼՂ բանակցությունները կառուցողական հունով կշարունակվեն
    Օգոստոս 11, 2018 18:19 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԼՂ  հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է նախապատրաստական փուլ: Այս մասին Տավուշ կատարած աշխատանքային այցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կա որևէ նորություն՝ կապված Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հետ:

    «Ես ասել եմ, որ մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման որևէ սցենարի, այդ թվում՝ բանակցությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացի համար, մանավանդ այս քաղաքական իրավիճակում, բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայման: Մենք մեր քաղաքական պատրաստակամությունն ենք հայտնել բանակցությունները կառուցողական հունով շարունակելու հարցում, ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակում և Հայաստանի ազգային շահերի համատեքստում», ասաց Նիկոլ Փաշինյանը:

    Նման թեմաներ

    scroll to top