Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԼՂ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնությամբ

    ԼՂ բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնությամբ

    ԼՂ  բանակցությունների ձևաչափի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնությամբ
    Մարտ 15, 2019 16:30 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, բազմիցս խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափի մասին, որը կարող է փոփոխվել կողմերի համաձայնության հիման վրա: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:

    «Եթե կողմերը որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացվի բանակցություններում, ապա դա կլինի կողմերի որոշումը: Եվ մենք կհարգենք դա: Սա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլև  եռյակի մյուս անդամների դիրքորոշումը», – ասել է նա:

    Զախարովան կոչ է արել ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որում նշված է, որ «այդ հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և  Ֆրանսիայի մոտեցումները բավական հստակորեն արտացոլված են»:


    scroll to top