Հինգշաբթի , 19 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.00   Վաճառք` 483.50   ՀՀ ԿԲ` 481.50   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 565.52   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.88   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 644.00   ՀՀ ԿԲ` 633.85   
  •  RUB   Առք` 8.33   Վաճառք` 8.52   ՀՀ ԿԲ` 8.39   
  •  GEL   Առք` 183.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.92   
outputra5huxgif
Sunny
Home » Արցախ » ԼՂ հակամարտության սրումը կործանարար կլինի միջազգային կայունության համար

ԼՂ հակամարտության սրումը կործանարար կլինի միջազգային կայունության համար

Սեպտեմբեր 13, 2017 11:52 Արցախ, Լուրեր, Միջազգային A+ / A-

syriaav1

Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի գլխավոր տնօրեն Անդրեյ Կորտունովը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում բռնկումը կարող է վտանգավոր լինել միջազգային կայունության համար:

«Այժմ ամենակարևորը անցած տարվա ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողությունների նոր բռնկումը և մարդկանց մահը կանխելն է: Ներկայումս հարևան տարածաշրջաններում առկա բազմաթիվ խնդիրների ֆոնին Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրումը, անշուշտ, կործանարար կլինի միջազգային կայունության համար»,- Vestikavkaza.ru-ի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Անդրեյ Կորտունովը:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կարող է օգտակար լինել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կարգավորման համար:

«Այս երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների միջև ցանկացած հանդիպում շատ կարևոր է, քանի որ շփումները, դիրքորոշումների և կարծիքների փոխանակումը, հնարավոր է` բարելավում են հարաբերությունները, նույնիսկ փոքր, սակայն կոնկրետ քայլեր են` ուղղված իրավիճակի առողջացմանը»,- նշել է Անդրեյ Կորտունովը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top