Երեքշաբթի , 12 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 481.50   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 478.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 634.00   Վաճառք` 653.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.12   Վաճառք` 8.31   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է 2 երկրների ղեկավարների վրա

ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է 2 երկրների ղեկավարների վրա

ԼՂ հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը մնում է 2 երկրների ղեկավարների վրա
Դեկտեմբեր 7, 2017 20:08 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները առաջվա պես միասնական են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառության հարցում՝ Հելսինկյան  Ամփոփիչ ակտի հիմնական սկզբունքների, այդ թվում ուժի կամ ուժի սպառնալիք չկիրառելու, տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոջեր –Լականի հայտարարության մեջ։

«Մենք նորից հայտնում ենք այս հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին մեր համատեղ հանձնառության մասին ՝ որպես միակ ուղու, որը կարող է հաշտեցում բերել տարածաշրջանի ժողովուրդներին»,- նշվում է հայտարարության մեջ։

Պատվիրակությունների ղեկավարները ողջունում են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև Ժնևում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցած երկխոսության վերականգնումը, նաև արտգործնախարարների հանդիպումը, որը կայացել է Վիեննայում դեկտեմբերի 6-ին։ Նրանք գոհունակություն են հայտնում բանակցությունների վերսկսման կապակցությամբ ու կողմերին կոչ են անում իրենց ջանքերը կենտրոնացնել քաղաքական կարգավորման հիմանկան հարցերի փոխզիջումային լուծումների որոնման վրա։  «Հետագա հետաձգումները միայն կբարդացնեն իրավիճակը ու կարող են կասկածի տակ դնել ամուր համաձայնության հասնելու հարցում կողմերի հանձնառությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ինչ վերաբերում է երկու նախագահների ստանձնած պարտավորությանը՝ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել շփման գծի վրա լարվածության նվազեցման համար, միջնորդները Բաքվին ու Երևանին կոչ են անում ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումը։ «Մյուս որոշումները, որոնք կայացվել են Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ 2016-ին, նույնպես պետք է իրագործվեն։ Մենք ողջունում ենք հայերի ու ադրբեջանցիների միջև շփումների վերականգնմանն ուղղված համանախագահների առաջարկների դիտարկումը Երևանի ու Բաքվի կողմից ու ԿԽՄԿ-ին ուղղված աջակցությունը՝ անհետ կորած անձանց մասին տվյալների փոխանակությունը առաջ մղելու հարցում։ Մենք կոչ ենք անում կողմերին խուսափել այդ կարևոր հումանիտար քայլերի անհարկի քաղաքականացումից»,- հայտնել են միջնորդները։

Նրանք նաև պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցել կողմերի հետ՝ ամուր ու խաղաղ կարգավորման հասնելու հարցում։ «Մենք համանախագահներին հանձնարարել ենք շարունակել միջնորդական գործունեությունը՝ կողմերի կազմած աշխատանքային  առաջարկությունների հարցում փոխզիջումներին աջակցելու նպատակով, բայց շեշտում ենք, որ ղարաբաղյան հակամարտության դադարեցման համար գլխավոր պատասխանատվությունը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներինն է «,- ասվում է հայտարարության մեջ։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top