Հինգշաբթի , 14 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
-2°
Home » Լուրեր » ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է

ԼՂ հարցում առաջընթացի անհնարինության պատճառն Ադրբեջանն է

Օգոստոս 10, 2017 15:24 Լուրեր, Քաղաքական A+ / A-

901413

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունն է նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը՝ ընդգծելով, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:

ՀՀ փոխարտգործնախարարի խոսքով, նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է և դրա պատճառը Ադրբեջանն է՝ իր քաղաքականությամբ: Ըստ Քոչարյանի, Ադրբեջանը նախկինի պես հույս ունի ուժով լուծել հարցը՝ լինի Արցախի հետ շփման գծում, թե Հայաստանի հետ սահմանին։ Նրա խոսքով՝ Արցախի հետ շփման գծում այժմ հարաբերականորեն լռություն կարող է տիրել, սակայն միջադեպեր տեղի են ունենում և այնտեղ, և Հայաստանի հետ սահմանին։

«Այդ ամենը հերթական անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը հակված չէ խնդրի խաղաղ լուծմանը ու նախկինի պես հույս ունի այն ուժով լուծել»,- հավելեց Քոչարյանը։

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Նյու Յորքում։

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top