Երեքշաբթի , 27 Հունիս 2017

  •  USD   Առք` 478.50   Վաճառք` 482.00   ՀՀ ԿԲ` 480.45   
  •  EUR   Առք` 537.00   Վաճառք` 547.00   ՀՀ ԿԲ` 537.05   
  •  CHF   Առք` 485.00   Վաճառք` 502.00   ՀՀ ԿԲ` 493.68   
  •  GBP   Առք` 601.00   Վաճառք` 620.00   ՀՀ ԿԲ` 610.80   
  •  RUB   Առք` 8.07   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.13   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 199.38   
outputra5huxgif
Sunny
32°
Home » Լուրեր » ԼՂ կոնֆլիկտը թողնում են սառեցված՝ ցանկացած ժամանակ պայթեցնելու համար. քաղաքագետ

ԼՂ կոնֆլիկտը թողնում են սառեցված՝ ցանկացած ժամանակ պայթեցնելու համար. քաղաքագետ

Հունվար 11, 2017 15:53 Լուրեր, Քաղաքական A+ / A-

6585

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հայտարարությամբ տարեվերջին` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ: Այս անգամ ևս համանախագահները կողմերին հավասար կոչեր են ուղղել. «Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իրավիճակը կայունացնելու համար»։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ համանախագահները Հայաստանի նկատմամբ ավելի հարգալից վերաբերմունք կցուցաբերեն, եթե մեր երկիրը ժողովրդավարական աշխարհում  ավելի  հզոր լինի. «Կարծում եմ, որ Հայաստանը չի կարող փոխել Ամերիկայի, Ռուսաստանի կամ Ֆրանսիայի կարծիքը, բայց հասկանալ, համադրել նրանց շահերը կարող է, ինչը մեր պետության խնդիրն է: Եթե պետությունը արդիական ու հզոր լինի նաև ժողովրդավարական աշխարհի մեջ, հարգանքը կմեծանա, համանախագահները մեզ հետ ավելի հարգանքով կխոսեն»:

Շիրինյանի խոսքով՝ այս պարագայում համանախագահների կողմից միշտ պետք է սպասել հավասար կոչերի. «1876 թվականից նույն կոչերն են օտարների կողմից, մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել: Կոնֆլիկտը կառավարում են դրսից: Այդ հայտարարությունները վկայում են այն մասին, որ արտաքուստ հակամարտությունը կարգավորվում է, որը նշանակում է կառավարել կոնֆլիկտը, և կառավարում են, չեն թողնում, որ որևէ կողմը հաղթի: Նրանք ուզում են կոնֆլիկտը մնա սառեցված, որ երբ ուզեն` այն ժամանակ էլ պայթեցնեն, ինչպես եղավ ապրիլին»:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top