Կիրակի , 20 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 553.00   Վաճառք` 567.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 484.00   Վաճառք` 501.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 604.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 7.95   Վաճառք` 8.17   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Sunny
30°
Home » Արցախ » ԼՂՀ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը ստացել է շուրջ 200 առաջարկություն

ԼՂՀ Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը ստացել է շուրջ 200 առաջարկություն

Հունվար 12, 2017 15:58 Արցախ, Լուրեր A+ / A-

lxh aj

ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը  հունվարի 12-ին  հրավիրել է հերթական նիստը:

Հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ամփոփել է մինչ այս պահը հանձնաժողովի կատարած աշխատանքը, ընթացակարգով նախատեսված քայլերը և ներկայացրել հետագա անելիքները:

Նշենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած ԱԺ լիագումար նիստում ընդմիջվել են Սահմանադրության նախագծի քննարկումները և պատգամավորներն ու խմբակցությունները  հնարավորություն են ստացել մինչև հունվարի 11-ի աշխատանքային օրվա ավարտը ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ սահմանադրության նախագծի վերաբերյալ:

Աշոտ Ղուլյանի խոսքով, հանձնաժողովն այդ ընթացքում ստացել է շուրջ 200 առաջարկություն և դիտողություն:

«Ստացված առաջարկությունները սպասվածից բավականին շատ են եղել, ինչի համար շնորհակալ ենք հեղինակներին, քանի որ այդ ուղղորդումները մեզ օգնելու են ամբողջացնել Սահմանադրության նախագծի հետ կապված աշխատանքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Հանձնաժողովի անդամներն այնուհետև անցել են ստացված առաջարկությունների քննարկմանը, որից հետո, ըստ պատրաստվածության, նախանշվելու են հետագա քայլերը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top