Հինգշաբթի , 30 Մարտ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 485.50   ՀՀ ԿԲ` 483.82   
  •  EUR   Առք` 516.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 522.04   
  •  CHF   Առք` 460.00   Վաճառք` 491.00   ՀՀ ԿԲ` 486.84   
  •  GBP   Առք` 589.00   Վաճառք` 607.00   ՀՀ ԿԲ` 601.53   
  •  RUB   Առք` 8.45   Վաճառք` 8.62   ՀՀ ԿԲ` 8.49   
  •  GEL   Առք` 186.00   Վաճառք` 206.00   ՀՀ ԿԲ` 198.29   
outputra5huxgif
Clear
Home » Բլոգ » ԼՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից կառավարությանն ուղղված դիմումը ստորագրվել է. լուսանկարներ

ԼՀԿ-ի, ՀՎԿ-ի եւ ԲՀԿ-ի կողմից կառավարությանն ուղղված դիմումը ստորագրվել է. լուսանկարներ

Հունվար 11, 2017 14:16 Բլոգ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

Edmon

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ղեկավարության կողմից ստորագրվել է Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկը: Փաստաթուղթը կրում է ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական բնույթ և հիմնավորումներ:
Իրավական մասով հիմնավորվում է, որ խախտվում են տեղական ինքնակառավարման վերաբերյալ սահմանադրական նորմերը՝ մասնավորապես Վանաձոր համայնքի տեղական ինքնակառավարման իրավունքն ու հնարավորությունը, ինչպես նաև ավագանու աշնանային նստաշրջանը չկայանալու արդյունքում կառավարությունը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լիազորված է վաղաժամկետ դադարեցնելու համայնքի ավագանու լիազորություններն ու միաժամանակ նշանակել նոր ընտրություն:
Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ապա այստեղ կարևոր է, որ ստեղծված իրավիճակն առաջացել է ոչ թե որևէ ժամանակավոր խնդրի պատճառով, որի չլուծված լինելը խոչընդոտել է նիստերի գումարմանը, այլ այն պայմանավորված է քաղաքական հայացքների և սկզբունքների խորը տարբերությամբ, որն ակնհայտ է, որ չի կարող շտկվել նաև առաջիկա 3 ամիսների ընթացքում։
Այսպիսով՝ կառավարությանն առաջարկվում է վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»:

Фото Edmon Marukyan.

Фото Edmon Marukyan.

Фото Edmon Marukyan.

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top