Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

    ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

    ԼՀԿ-ն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը
    Մայիս 16, 2019 12:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

    Հիմնավորման մեջ նշված է, որ առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:

    Ըստ զեկուցողի, այն անձինք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են և վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից:

    Գրիգորյանի խոսքով՝ առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռք բերելու դեպքում այդ իրավունքից զրկումը:

    Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչև 15 տարի:


    Նման թեմաներ

    scroll to top