Չորեքշաբթի , 14 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Լիլին և Հովիկը կմնան Հոլանդիայում

    Լիլին և Հովիկը կմնան Հոլանդիայում

    Լիլին և Հովիկը կմնան Հոլանդիայում
    Սեպտեմբեր 14, 2018 18:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։

    Նիդերլանդների օմբուդսմանը տեղեկացրել է, որ կոնկրետ իրավիճակում երեխաների լավագույն շահը հաշվի առնելով արտաքսման որոշումը չեղարկվել է․Լիլին և Հովիկը կշարունակեն ապրել Նիդերլանդներում։ ԱրմանԹաթոյանինփոխանցվելէնաև, որայսպահինփորձումենճշտելորոշմանչեղարկմանհիմքերը։

    Հիշեցնենք, որ օրեր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և նրանց իրավունքների ապահովման հարցերը։

    Նման թեմաներ

    scroll to top