«Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը, ԲՀԿ խմբակցությունը եւ խմբակցության առանձին անդամներ կբարձրաձայնեն իրենց մտահոգող հարցերը եւ կտեսնենք՝ կառավարության պատասխանը նրանց կբավարարի՞, թե՞ ոչ». այս մասին լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Լիլիթ Մակունցի խոսքով՝ այս քննարկումը միտված է նրան, որ հասկանանք, թե առանձին խմբակցությունների պատկերացումները որքանով են համապատասխանում եւ ինչպիսի դիրքորոշում ենք այդ առումով ձեւավորում:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով՝ օրենսդիր, գործադիր, դատական մարմիններն ունեն իրենց գործիքները տնտեսական հեղափոխության իրականացման համար, բայց ՀՀ քաղաքացին այդ գործիքները, որ իրենն են այս տիրույթում, պետք է իրականացնի, այդ թվում նաեւ՝ հաշվետու պահելը:
Քաղաքացին պետք է նաև հարկերը վճարի, ըստ Լիլիթ Մակունցի, տնտեսական հեղափոխության կայացման համար: