Երկուշաբթի , 16 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Showers
    18°
    Home » Բլոգ » Լինեկերն անդրադարձել է Սանչես-Մխիթարյան փոխանակմանը

    Լինեկերն անդրադարձել է Սանչես-Մխիթարյան փոխանակմանը

    Հունվար 11, 2018 22:33 Բլոգ, Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լոնդոնի «Արսենալի» չիլիացի Հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է «Մանչեսթեր Յունայթեդին», և, ըստ իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապնվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:

    Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:

    Այդ առիթով վերլուծաբան Գարի Լինեկերը թվիթերյան միկրոբլոգում գրել է հետևյալը.

    ««Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվում Սանչեսը, իսկ Մխիթարյանը` «Արսենալ»: Կարելի է կոչ անել երկու ակումբներին` ավարտին հասցնել այդ բանակցությունները: «Յունայթեդը» կստանա բարձրակարգ ֆուտբոլիստի և թույլ չի տա, որպեսզի վերջինս տեղափոխվի «Սիթի»: Ինչ վերաբերում է «Արսենալին», ապա Սանչեսի փոխարեն «զինագործները» ստանում են հրաշալի ֆուտբոլիստի»:

    Նման թեմաներ

    scroll to top