Գլխավոր Լուրեր Լիոնը Ռեալից 100 մլն եվրո է պահանջել Նդոմբելեի համար

Լիոնը Ռեալից 100 մլն եվրո է պահանջել Նդոմբելեի համար

1
0

«Ռեալն» աշխատում է «Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեի տրանսֆերի վրա:

Մադրիդյան ակումբն արդեն նախնական բանակցություններ է վարել 22-ամյա կիսապաշտպանի գործակալների հետ, գրում է AS-ը:

Այդ բանակցությունների ընթացքում «Ռեալին» ներկայացվել են «Լիոնի» պահանջները: Ֆրանսիացիները Նդոմբելեին 100 մլն եվրո են գնահատում:

«Լիոնն» արդեն մերժել է ֆուտբոլիստի տեղափոխության շուրջ 50 մլն եվրո կազմող առաջարկը: Նդոմբելեին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ 100 մլն եվրոն պարզապես սկզնական արժեքն է: Այն կարող է նվազել` հասնելով 70-80 մլն եվրոյի:

Չնայած «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի» կողմից հետաքրքրությանը` «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի` ֆուտբոլիստին իր թիմում տեսնելու ցանկությունը կարող է առաջնային դեր խաղալ:

Նդոմբելեն Ֆրանսիայի առաջնության 30 խաղում դարձել է 6 գոլային փոխանցման հեղինակ:

Աղբյուրը՝ armsport.am