Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Լիճքում մեքենան շուռ է եկել. կան տուժածներ

    Լիճքում մեքենան շուռ է եկել. կան տուժածներ

    Լիճքում մեքենան շուռ է եկել. կան տուժածներ
    Օգոստոս 10, 2018 9:48 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Օգոստոսի 9-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ավտոճանապարհին՝ Հայկական խոհանոց ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի 58-րդ կմ-ին Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

    Շտապօգնության աշխատակիցները համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին և ուղևոր՝ Վ. Հ.-ին (ծնված 1995 թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

    Նման թեմաներ

    scroll to top