Չորեքշաբթի , 13 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.50   ՀՀ ԿԲ` 484.11   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 570.43   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 489.30   
  •  GBP   Առք` 633.00   Վաճառք` 651.00   ՀՀ ԿԲ` 646.00   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.23   
  •  GEL   Առք` 174.00   Վաճառք` 194.00   ՀՀ ԿԲ` 184.77   
outputra5huxgif
Clear
Home » Լուրեր » Լիտվայում հայազգի հաղորդավարուհին հայկական ժողովրդական երգ է կատարել շոուի ժամանակ (տեսանյութ)

Լիտվայում հայազգի հաղորդավարուհին հայկական ժողովրդական երգ է կատարել շոուի ժամանակ (տեսանյութ)

Հունվար 12, 2017 15:18 Լուրեր, Տեսանյութ A+ / A-

77

Լիտվայում բնակվող եւ աշխատող հայազգի հայտնի հաղորդավարուհի Գաբրիելա Մարտիրոսյանը, որը մասնակցում է «Աստղային զուգերգեր» հեռուստաշոուին, հերթական թողարկման ժամանակ կատարել է հայկական ժողովրդական «Գքելեր» երգը: Նա ստեղծագործությունը ներկայացրել է երգիչ Յուրիուս Վեկլենկոյի հետ, որի հետ մասնակցում է այդ նախագծին:

Գաբրիելան եւ Յուրիուսը համերգի ժամանակ կրել են հայկական տարազներ: Նրանց հետ պարել է «Հայրենիք» պարային համույթը: Ժյուրին նրանց գնահատել է 40 միավոր: Դա ամենաբարձրն է եղել:

Հաղորդման կազմակերպիչներն անակնկալ են պատրաստել Գաբրիելայի համար: Հաղոդմանը ներկայացել է նրա հորեղբայրը, ինչպես նաեւ տեսաուղերձով նրա Հայաստան է հրավիրել պապիկը:

Գաբրիելան նաեւ գեղեցկության մրցույթների մասնակցելու մեծ փորձ ունի: 2008 թվականին նա ճանաչվել է «Միսս Լիտվա»: Նույն տարում Լիտվան է ներկայացրել «Միսս Աշխարհ» մրցույթում:

Գաբրիելայի ելույթը, պապիկի ուղերձը եւ գնահատականները 28:30 վայրկյանից

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top