Երեքշաբթի , 25 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Լոռի ՖԱ»-ն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին հորդորել է լրջանալ

    «Լոռի ՖԱ»-ն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին հորդորել է լրջանալ

    «Լոռի ՖԱ»-ն «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանին հորդորել է լրջանալ
    Մայիս 22, 2019 19:40 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ Վանաձոր «Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

    «Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ.

    Վերջին օրերին հանրության կողմից ամենաշատ քննարկվող թեմաներից Լոռի-Փյունիկ հանդիպման հետ կապված իրադարձություններն են։ Պաշտոնական և սոցիալական կայքերի հարթակներում քննարկվում են մրցավարի գործողությունները և այն, որ Լոռին Փյունիկի դեմ խաղում մոտիվացված է եղել չեմպիոնության հավակնորդ այլ ակումբի կողմից։ Այս կապակցությամբ ֆուտբոլային հանրությանը պաշտոնապես տեղեկացնում ենք.

    1. Լոռի Ֆուտբոլային Ակումբը, հարգելով ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՀՖՖ հիմնարար սկզբունքները, պաշտոնապես հայտարարում է, որ Փյունիկի դեմ հանդիպմանը խաղադաշտ է մտնել բացառապես ազնիվ մրցակցային սկզբունքներով և առաջնորդվել է միայն սեփական միավորների պաշարը ավելացնելու ցանկությամբ։
    1. Լոռի ակումբին անհնար է շահագրգռել ֆինանսական որևէ չափանիշներով։
    1. Ինչ վերաբերում է մրցավարությանը, որի գործողությունները 11 մետրանոցի որոշման հետ կապված վրդովմունք է առաջացրել, պետք է քննվի ՀՖՖ-ի կողմից։ Հատկանշական է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում բազմաթիվ անգամներ հենց Լոռին է տուժել մրցավարների ակնհայտ սխալներից. հենց նույն Փյունիկի հետ խաղում մրցավարների անհիմն որոշումները ակնհայտ ազդեցին խաղի ելքի վրա։
    1. Միևնույն ժամանակ Փյունիկ ակումբի նախագահին հորդորում ենք լրջանալ և դուրս գալ դավադրությունների տեսության նեղ շրջանակից, հատկապես, երբ սոցիալական ցանցերում անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Լոռի ակումբի իբրև թե ստացած մեծ պարգևավճարների մասին:
    1. Լոռին երբեք չի խուսափում արդար որոշումներից, և զրպարտության դիմաց պաշտոնական ներողություն խնդրելուց հետո Փյունիկը կարող է վստահ լինել, որ պատրաստ ենք ընդունել ՀՖՖ ցանկացած որոշում՝ ընդհուպ քննարկել հանդիպման վերախաղարկումը»:

    Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարական կոմիտեն անժամկետ որակազրկել է մայիսի 20-ին կայացած «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման գլխավոր մրցավար Արտակ Սիմոնյանին, իսկ ՀՖՖ-ն ներքին հետաքննություն է սկսել:


    Նման թեմաներ

    scroll to top