Գլխավոր Լուրեր Լոռիում քարաթափումից մեքենաներ են վնասվել. կա 2 զոհ (տեսանյութ)

Լոռիում քարաթափումից մեքենաներ են վնասվել. կա 2 զոհ (տեսանյութ)

6
0

Պարզվել է, որ կա երկու զոհ (Կ.Գ., ծնված 1984 թ. ու Լ.Մ., ծնված 2007 թ.) և մեկ տուժած (Վ.Մ., ծնված 1984 թ.): Վ.Մ.-ն հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Վ.Մ.-ն այնուհետև տեափոխվել է Երևան:

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հուլիսի 14-ին՝ ժամը 13:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից դեպի Վրաստանի սահման տանող ավտոճանապարհի 20-րդ կիլոմետրին տեղի է ունեցել քարաթափում, վնասվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ կա զոհ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: