Գլխավոր Լուրեր Լոռիում թալանել են «Ինգո Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղը

Լոռիում թալանել են «Ինգո Արմենիա»-ի Վանաձորի մասնաճյուղը

25
0

Լոռու մարզում, մարտի 15-ին, գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 10:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել Վանաձորի բնակիչ, 30-ամյա Արման Ա.-ն եւ հայտնել, որ մարտի 14-ին՝ ժամը 18:40-ից մինչեւ մարտի 15-ի ժամը 08:55-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 16/24 հասցում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության Վանաձորի մասնաճյուղի գրասենյակի մուտքի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են եւ մտնելով ներս, մասնաճյուղը տակնուվրա են արել եւ այնտեղից իրեր հափշտակել:

Shanshyan.com-ի փոխանցմամբ, հափշտակել են 7 հատ մոնիտոր, գրասենյակի տեսանկարահանող խցիկների հիշողության սարքը (DVR) եւ այնտեղ եղած գումարը: