Երկուշաբթի , 20 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Լոռու մարզպետն ընդդեմ նախարարի (տեսանյութ)

    Լոռու մարզպետն ընդդեմ նախարարի (տեսանյութ)

    Դեկտեմբեր 7, 2017 18:59 Լուրեր, Տեսանյութ, Քաղաքական A+ / A-

    Լրագրողներն այսօր նկատեցին, որ  կառավարության շենք են մտնում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Araratnews.am-ի հարցին, թե ինչու են կառավարություն եկել, մարզպետն ասաց՝ Վանաձորի ներդրումային ծրագիրը քննարկելու:

    Մեր մյուս հարցը վերաբերում էր զինվորականների վթարին, որը տեղի էր ունեցել  Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ճանապարհին, որն աղապատված չէր եղել: Քաղաքապետը մեղքը բարդեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության վրա, մինչդեռ վերջինն էլ հակառակն է ասում: Նալբանդյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է,  ի վերջո, պատասխանատու ճանապարհի այդ հատվածի համար: Մարզպետն ասաց, որ դա միջպետական ճանապարհ է, որի  հետ իրենք կապ չունեն:

    Մանրամասները՝ տեսանյութում:

    Սոնա Դավթյան

    scroll to top