Գլխավոր Աշխարհ Մահացել է Louis Vuitton բրենդի սեփականատերը

Մահացել է Louis Vuitton բրենդի սեփականատերը

75
0

Կյանքից հեռացել է Louis Vuitton առևտրային տան հիմնադիրի թոռան թոռը` Պատրիկ Լուի Վիտոնը։ Լեգենդար բրենդի սեփականատերը կյանքին հրաժեշտ է տվել 69 տարեկանում: Այս մասին գրում է Louis Vuitton առևտրային տան Instagram-յան էջը՝ իր խորին ցավակցությունները բերելով հանգուցյալի ընտանիքին:

Նշենք, որ Պատրիկ Լուին ընտանեկան բիզնեսին միացել է 1973 թվականին և սկսել է ստորին օղակներից` աշխատելով որպես ենթավարպետ։

Louis Vuitton առևտրի տունը հիմնել է Լուի Վիտոնը` 1854–ին Ֆրանսիայում։ Այն մասնագիտանում է համանուն ապրանքանիշի ճամպրուկների և պայուսակների, հագուստի, օծանելիքի և «լյուքս» դասի աքսեսուարների արտադրությամբ։