Կիրակի , 22 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » Լուրեր » Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին

    Լրացավ Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին

    Հունվար 12, 2017 14:35 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    264598

    Այսօր լրանում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության երկրորդ տարին: Երկու տարի առաջ հունվարի 12-ին Գյումրու Մյասնիկյան 188 հասցեում իրենց  տան մեջ սպանված գտան Ավետիսյանների ընտանիքի բոլոր 6  անդամներին, միայն 6 ամսական Սերյոժան օրեր անց մահացավ հիվանդանոցում:

    Սպանության մեջ մեղադրվող Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ձերբակալվեց  հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդված երկու կամ ավելի անձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ ավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ:

    Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար դատապարտվեց ցմահ ազատազրկման:

    Նման թեմաներ

    scroll to top