Կիրակի , 18 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Լրագրողը բացահայտել է «ջեբկիրներին» և հանձնել ոստիկանություն (լուսանկարներ)

    Լրագրողը բացահայտել է «ջեբկիրներին» և հանձնել ոստիկանություն (լուսանկարներ)

    Լրագրողը բացահայտել է «ջեբկիրներին» և հանձնել ոստիկանություն (լուսանկարներ)
    Հուլիս 22, 2019 15:21 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է.

    Էսօր 70 համարի երթուղայինով իմ համար գնում եմ Սվիտալսկու ասուլիսին, մեկ էլ երթուղային բաձրացան կասկածելի պահվածքով երեք երիտասարդ, մեկի թևին գցած էր բաճկոն, ուսերին՝ պայուսակ։ Ես ջեպկիրներին սկսել եմ 100 մետրից զգալ։ Ուշադիր զննում եմ, մեկ էլ երկուսն արագ իջան, երեքից մեկը մնաց երթուղայինում, 1000 դրամանոց տվեց, թե բա՝ մյուսին պահի։ Էդ ընթացքում մի կին սկսեց հուզվել՝ վաայ, պորտմանս չկա, բժշկի էի գնում։ Ի՞նչ պիտի անի այս դեպքում միջին վիճակագրական քաղաքացին։ Երրորդ ընկերոջը նկարեցի ու իջեցրի տրանսպորտից, տուժածն էլ հետս։ Զանգեցի ոստիկանություն։ Ջեպկիրն արագ զանգեց ընկերներին, որ պորտմանը բերեն հետ տան։ Ընթացքում սպառնում էր հեռախոսս ջարդել, բողոքում էր, թե յանի ինչի՞ եմ հասնելու, գործ տվող եմ, էս եմ, էն եմ, հայհոյում, սպառնում։ Ապշել էի, որ անցորդները, կանգառի մարդիկ դիտորդի նման զուտ որպես թատրոն նայում էին, չէին խառնվում։ Մինչ ոստիկանները կգային, ջեպկիրի ընկերը բերեց կնոջ դրամապանակը հետ տվեց։ Փողոցում մարդիկ սկսեցին ինձ ծափ տալ, հերոս ասել… Ես հերոս չեմ, ՀՀ քաղաքացի եմ, որը չի ուզում հանցագործների հետ ապրել նույն տեղում, իմ երեխաները չպետք է ապրեն էսպիսի անտարբեր, արատավոր հասարակությունում, որտեղ ուրիշի ցավը քո ցավը չի։

    Հ. Գ. Հրապարակում եմ էդ երիտասարդների նկարները, որոնք փոխանցել եմ ոստիկանությանը։

    67060759_2314769818615052_3645587271844888576_n

    67192054_2314770021948365_1675115203391389696_n

    67443675_2314770168615017_4040154668809060352_n

     

    67495743_2314769888615045_1519784163488563200_n


    Նման թեմաներ

    scroll to top