Գլխավոր Լուրեր Լրատվականները պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ. Խաչատուր...

Լրատվականները պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ. Խաչատուր Սուքիասյան

19
0

«Սիլ» կոնցեռնի հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանը facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում են Ձեր ուշադրությանը:

«Վերջին շրջանում մի քանի լրատվականներ պարբերաբար իմ անվանն առնչվող լուրեր են հրապարակում, բոլորն էլ՝ սուտ:
Մեր թիմը, փաստեր ներկայացնելով, հերքել է այդ բոլոր սուտ լուրերը:

Այսօր հերթական լուրն է հրապարակվել, որում կրկին շոշափվում է իմ անունը: Լրատվամիջոցը գրել է, թե ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փորձում է փոխել «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքը՝ շահարկելով իմ անունը:
Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ես գործող օրենքի նախաձեռնողներից մեկն եմ եղել: Ինքս դեմ կլինեի առաջարկվող փոփոխություններին, քանի որ գործող օրենքը թույլ է տալիս ապահովել ըստ Հայաստանի աշխարհագրական տեղանունների ապրանքատեսակի հայտնիությունը և բրենդների ինստիտուտի զարգացումը:

Ովքեր ծանոթ չեն օրենքին, մեկ պարզ օրինակ բերեմ՝ միտքս հասկանալի դարձնելու համար: Ասենք, Տավուշի մարզում գործող գինու գործարանը չի կարող արտադրել «Արենի» անունով գինի, իսկ Պռոշյանի կոնյակի գործարանը՝ «Իջևան» բրենդով գինի: Այս օրենքը պաշտպանում է թե՛ սպառողների և թե՛ արտադրողների իրավունքները:

Լինելով խոսքի ազատության ջատագով՝ հերթական անգամ ցավ եմ ապրում, որ նման ապատեղեկատվություն տարածելով մի շարք զանգվածային լրատվության միջոցներ հեղինակազրկում են մամուլի և խոսքի ազատության դերը Հայաստանում»: