Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպասում է Հայաստանի կողմից հրավերի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Նոյեմբերի 24-ին եղել եմ Բելառուսիայում, հանդիպել եմ Ալեքսանդր Գրիգորիչի հետ, և նա այսօր սպասում է Հայաստանի կողմից հրավերի, որ գա Հայաստան և իր խոսքն ասի, իր մոտեցումը և նվիրվածությունը Հայաստանին և հայ ժողովրդին»,- ասաց Ծառուկյանը:
Իսկ թե ե՛րբ է պատրաստվում գալ, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Կառավարությունը երբ հրավերն ուղարկի, այն ժամանակ էլ կգա»: