Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    26°
    Home » Լուրեր » Լուրջ բացթողում է. նախարարը՝ «Լավ երեկո» հաղորդման մասին

    Լուրջ բացթողում է. նախարարը՝ «Լավ երեկո» հաղորդման մասին

    Լուրջ բացթողում է. նախարարը՝ «Լավ երեկո» հաղորդման մասին
    Մարտ 14, 2018 12:44 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրող Արուսիկ Տիգրանյանի հարցազրույցին:  Դավիթ Հարությունյանն ասաց, որ  Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ հարցազրույցի մասին լուրջ քննարկումներ է ունենալու: «Իմ գնահատմամբ` առաջին դեպքը չէ, այլ երկրորդ լուրջ բացթողումն է, որ տեղի է ունեցել Հ1-ի կողմից: Մենք դա քննարկման առարկա ենք դարձրել»,- ասաց Հարությունյանը, բայց չմասնավորեցրեց, թե որն էր առաջին դեպքը:

    Մարտի 8-ի առթիվ «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը հումորային համատեքստով  զրուցել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների հետ: Համացանցում մի շարք օգտատերեր, իրավապաշտպաններ և լրագրողներ քննադատել էին հաղորդումը, քանի որ այն, ըստ նրանց, կին դատապարտյալներին ծաղրի առարկա է դարձնում:
    Սոնա Դավթյան

    Նման թեմաներ

    scroll to top