// //

Չորեքշաբթի , 20 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » «Լույս»-ը չի բացառում Երևանի քաղաքապետի գործողությունները դատարանում վիճարկելու հնարավորությունը

    «Լույս»-ը չի բացառում Երևանի քաղաքապետի գործողությունները դատարանում վիճարկելու հնարավորությունը

    «Լույս»-ը չի բացառում Երևանի քաղաքապետի գործողությունները դատարանում վիճարկելու հնարավորությունը
    Հունվար 11, 2019 17:58 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը չի բացառում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունները դատարանում վիճարկելու հնարավորությունը: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Araratnews-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դեռևս անցյալ տարեվերջին գրավոր հարցումով դիմել էր Երևանի քաղաքապետին՝ պահանջելով հրապարակել ավագանու այն անդամների անունները, ովքեր պարգևավճար են ստացել: Ըստ Դավիթ Խաժակյանի՝ այդ տեղեկատվությունը 2016-2017 թթ. տեղադրված է եղել քաղաքապետարանի կայքում: Նույնը չի արվել 2018 թ. դեպքում: Միայն իր՝ հարցը հրապարակային դարձնելուց հետո՝ կայքում տեղադրվել է կարգադրության մի մասը, սակայն հավելվածը, որում նշված է լինում, թե ով որքան է ստացել, այդպես էլ չի տեղադրվել:

    «Դա մենք համարում ենք «Երևանում ՏԻՄ մասին» օրենքի խախտում: Հիմա մենք սպասում ենք պատասխանի: Եթե կարգադրության վերոնշյալ հատվածը չհրապարակվի կայքում, ապա մենք այդ գործողությունը կվիճարկենք դատարանում»,- ասաց խմբակցության ղեկավարը:

    Նշենք, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետի կարգադրությունը անհատական իրավական ակտ է, իսկ դրա հավելվածն էլ՝ դրա անբաժանելի մի մասը: Դավիթ Խաժակյանը նկատեց նաև, որ իրենք ակնկալում են, որ քաղաքապետից պատասխան կստանան մինչև այս ամսվա վերջ, և այս պարագայում իր կարծիքով՝ պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետը չի խախտվի: Պատասխանի բացակայության կամ անբավարար լինելու դեպքում կդիմեն դատարան:


    scroll to top
    //