Գլխավոր Լուրեր «Լույսն» առաջարկում է 30 տոկոսով բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

«Լույսն» առաջարկում է 30 տոկոսով բարձրացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը

9
0

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավարն Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Երևանի քաղաքապետրանի աշխատակազմի մասնագիտական օղակների աշխատավարձերի բարձրացման նախագիծը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Մենք բազմիցս խոսել ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հատկապես մասնագիտական օղակների աշխատավարձերի համաչափ բարձրացման անհրաժեշտության մասին:

Մենք դեմ էինք աշխատավարձերի բևեռացված բարձրացմանը, երբ քաղաքապետի աշխատավարձը պետք է կրկնապատկվեր, իսկ մասնագիտական օղակներինը բարձրացվեր մեկ քառորդով:

Նախագծի հետկանչից հետո քաղաքապետը այդպես էլ չներկայացրեց նոր նախագիծ` անբավարար թողնելով աշխատակազմում առաջացած սպասումները:

Ներկայացված հավելվածով մենք առաջարկում ենք աշխատավարձերի շուրջ 30%-ով համաչափ բարձրացում, որը տեղի չի ունեցել անցած 8 տարիների ընթացքում: Քաղաքապետին առաջարկում ենք քննարկել դրույքաչափերը և ավագանու արտահերթ նիստով հաստատել այն»: