Երկուշաբթի , 24 Ապրիլ 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.51   
  •  EUR   Առք` 511.00   Վաճառք` 526.00   ՀՀ ԿԲ` 518.72   
  •  CHF   Առք` 459.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 485.09   
  •  GBP   Առք` 607.00   Վաճառք` 627.00   ՀՀ ԿԲ` 619.83   
  •  RUB   Առք` 8.48   Վաճառք` 8.73   ՀՀ ԿԲ` 8.61   
  •  GEL   Առք` 189.00   Վաճառք` 210.00   ՀՀ ԿԲ` 201.46   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Lյուքսեմբուրգցի պատգամավորի և հայուհու սիրո պատմությունը

Lյուքսեմբուրգցի պատգամավորի և հայուհու սիրո պատմությունը

Ապրիլ 21, 2017 11:35 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

 

887634

«Արմենպրես»­-ը հարցազրույց է ներկայացրել օրերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնված Եվրախորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելի և նրա հայ հարսնացու՝ Տաթև Մանուկյանի հետ:

Լյուքսեմբուրգցի փեսացուն եւ հայազգի հարսնացուն ներկայացրել են իրենց սիրո պատմությունը՝ Տաթեւի վանքում պատահական հանդիպումից մինչեւ հարսանիքի նախապատրաստում:

-Սկսենք ամենասկզբից: Որտե՞ղ և ինչպե՞ս հանդիպեցիք առաջին անգամ:

Ֆ. Էնգել -­Ինչ խոսք, ես արդեն սովոր եմ այդ հարցին պատասխանել: Իրականում, սա կարելի է անվանել մի թռիչքի պատմություն: Ես մեկնում էի Մոնղոլիա՝ մասնակցելու Եվրամիություն­Ասիա գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպված խորհրդարանական համաժողովին: Բավականին կարճ ճանապարհորդություն էր նախատեսված, որից հետո պետք է Հայաստան վերադառնայի՝ Հայոց ցեղասպանության տարելիցի օրն այստեղ լինելու համար: Ստամբուլ­Ուլան Բատոր թռիչքի ժամանակ խնդիրներ առաջացան, եւ մենք վայրէջք կատարեցինք Բիշքեկում, որտեղ ուղեւորներին խնդրեցին դուրս գալ ինքնաթիռից: Վատն այն է, որ այլ թռիչք չէր առաջարկվում, քանի որ պարզեցինք՝ Ուլան Բատորում եղանակային պայմանները շատ վատն են, եւ չգիտեինք էլ՝ երբ կկարողանանք հասնել այնտեղ: Ինձ ուրիշ բան չէր մնում, քան պարզապես այն չեղարկելը: Մեկ օր մնացի Բիշքեկում, հաջորդ օրը կազմակերպեցի թռիչք դեպի Երեւան: Եվ այնպես ստացվեց, որ արդեն Հայաստանում ես եւ Տաթեւը պատահական հայտնվեցինք նույն մեքենայում, որը տանում էր Տաթեւի վանք: Վանքն ու շրջակա տեսարանը պարզապես հրաշալի էին, միգուցե դա էլ մեզ ոգեշնչեց: Երկու Տաթեւների (հարսնացուիս և վանքի) խորհրդավոր գեղեցկությունը անչափ համահունչ էին:

Մանրամասներն՝ այստեղ:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top