Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 484.78   
  •  EUR   Առք` 564.00   Վաճառք` 572.00   ՀՀ ԿԲ` 571.80   
  •  CHF   Առք` 477.00   Վաճառք` 490.00   ՀՀ ԿԲ` 490.22   
  •  GBP   Առք` 629.00   Վաճառք` 647.00   ՀՀ ԿԲ` 643.45   
  •  RUB   Առք` 8.08   Վաճառք` 8.25   ՀՀ ԿԲ` 8.19   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 180.72   
outputra5huxgif
Rain
Home » Բլոգ » Լյուքսեմբուրգի հայկական շունչը

Լյուքսեմբուրգի հայկական շունչը

Սեպտեմբեր 14, 2017 12:00 Բլոգ, Լուրեր A+ / A-

մեկ

Իսպանացիները մի հետաքրքիր խոսք ունեն մեր մասին. ըստ նրանց՝ «հայերն ու բասկերը ծնվում են այնտեղ, որտեղ ցանկանում են»: Այս միտքն էր ինձ ուղեկցում, երբ ճանապարհորդում էի եվրոպական մի փոքրիկ երկիր, որի հայ համայնքի կողմից հրավեր էի ստացել՝ այնտեղ գիրքս ներկայացնելու համար:

Լյուքսեմբուրգ… Ընդամենը 2586 կմ2 տարածք և 500.000 բնակչություն ունեցող այս դքսությունում, սակավաթիվ ազգերի կողքին, նաև հայեր են ապրում: Մոտ 100-ի հասնող և արդեն լիովին հաստատված հայ ազգաբնակչության գերնպատակներից է հայկական օրինական միության և դպրոցի ստեղծումը, որն էլ հենց հայապահպանության գրավականը կլինի հետագայում:

21729139_10208025981927348_183786831_n

 

Այս փոքրիկ, բայց անասելի գեղեցիկ եվրոպական անկյունում արդեն իսկ ծնվող ու մեծացող հայ երեխաների ուծացման դեմ պայքարն ու հայ իքնության պահպանումն իրենց վրա են ստանձնել հենց նրանց ծնողները, ովքեր ջանք չեն խնայում, գոնե առայժմ, տանը հայերենի գործածման ու հայեցի դաստիարակության համար: Ըստ նրանց, հասունացել է հայկական մեկօրյա կրթօջախի բացման ժամանակը:

Այս ընդհանուր գաղափարի շուրջ միավորված հայրենակիցներիս ծանոթացա Լյուքսեմբուրգում հաստատված ընկերոջս՝ գործարար Ռոման Հարությունյանի միջոցով, ով մի գեղեցիկ ու ջերմ ընդունելություն էր կազմակերպել: Իսկ ահա հայապահպանության դժվարին, բայց և հաճելի գործն իր վրա է ստանձնել Վահե Առաքելյանը:

21754222_10208025963446886_560627346_n

 

Հայապահպանության գաղափարով են տոգորված նաև համայնքի մյուս անդամները՝ Արմենը, Գարիկը, Ալիկը, Սիրանուշը, Ռուբենը, Էլեոնորան, Արտյոմը, Իրինան, Գաբրիելան և այլոք: Այս մտերմիկ մթնոլորտում անցավ գրքիս շնորհանդեսը, որը Լյուքսեմբուրգի նորաստեղծ հայ համայնքի անդրանիկ միջոցառումներից մեկն էր և որի ընթացքում քննարկվեցին նաև միջհամայնքային և Հայրենիք-Սփյուռք գործակցությունները: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումներ եղան նաև այս երկրում: Հիշատակության է արժանի նաև դքսության կողմից Հայոց ցեղասպանությաբ պաշտոնական ճանաչման փաստը:

Եվ ուրմեն, բարի երթ մաղթենք Լյուքսեմբուրգի հայ համայնքին և այդ ճանապարհին՝ բազում ու բազմաբովանդակ ազգանվեր միջոցառումներ, մի ցրտաշունչ երկրի, որտեղ արդեն զգացվում է հայկական ջերմ ու հյուրընկալ շունչը:

Արարատ Ղուկասյան

Վալենսիա (Իսպանիա)

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top