Չորեքշաբթի , 17 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    12°
    Home » Լուրեր » Մաֆիայի ինքնասպանության ֆոնին՝ ԱԺ արտահերթ ընտրություներն անհրաժեշտություն են

    Մաֆիայի ինքնասպանության ֆոնին՝ ԱԺ արտահերթ ընտրություներն անհրաժեշտություն են

    Մաֆիայի ինքնասպանության ֆոնին՝ ԱԺ արտահերթ ընտրություներն անհրաժեշտություն են
    Հոկտեմբեր 7, 2018 17:30 Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Հոկտեմբերի 6-ի գիշերը սպանվեց ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը, որը հայտնի էր Յուվեցի Կարո մականվամբ: Մամուլում լուրեր տարածվեցին, որ սպանությունը կատարել է նախկին պատգամավոր, Կարո Կարապետյանի երբեմնի ընկեր Հարություն Ղարագյոզյանը՝ հայտնի որպես Կարամելի Հարութ:

    Այսօր առավոտյան, երբ ոստիկանությունը հաստատեց, որ սպանություն կատարողը հենց Կարամելի Հարութն է, լուր տարածվեց այն մասին, որ Զովունիում էլ ինքնասպան է եղել Հարություն Ղարագյոզյանը:

    Դետեկտիվ ժանր հիշեցնող այս «բեսթսելլերը», ցավոք, իրականություն է. նախկին պատգամավորը սպանում է ընկերոջն ու ժամեր անց ինքնասպան  է լինում: Ոչ պաշտոնապես, սակայն, շրջանառվում է վարկած, որ նախկին պատգամավորները գույքային վեճ են ունեցել և հացի սեղանի շուրջ այդ հարցն են քննարկել, որն էլ հաշտության կենացից վերածվել է ողբերգական իրադարձությունների:

    Հարց է առաջանում. ինչո՞ւ են սպանում իրար, եթե կարող էին այդ վեճը լուծել օրենքի շրջանակներում, հատկապես որ Կարո Կարապետյանը նախկին քննիչ է և օրենքները կարող էր իմանալ: Պատասխանը հստակ է. այս մարդիկ քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են, նրանք երբեք իրենց հարցերը չեն լուծել օրենքի շրջանակներում և չեն իմանում դատարանի կարևորությունը, այս մարդիկ սովոր են սպանել ու ավերել: Նախկինում, երբ իրենք իրար մեջ հարցեր լուծել չէին կարողանում, այդ ամենով զբաղվող կար՝ քրեաօլիգարխիկ համակարգը ղեկավարող դոնը, որն այս ապրիլին հեռացել է:

    Սերժ Սարգսյանի հեռանալով՝ անտեր է մնացել իշխանության հետ միաձուլված քրեաօլիգարխիկ համակարգը, ու այս տեսանկյունից սպանությունն ու ինքնասպանությունը օրինաչափ են:

    Նախորդ 20 տարիների  այս ռազբորկաները միշտ էլ եղել են, սակայն, այսպես կոչված՝ հակամարտող կողմերն այն ժամանակ նայում էին Սարգսյանի նկարին և կոմպրոմիսի գալիս: Հիմա խորհրդանշական այդ նկարի  շունչն ու շողքը չկա, և գործի է դրվում զենքը:

    Երեկվա ու այսօր առավոտվա միջադեպը ցույց է տալիս, որ քրեական օլիգարխիան կազմաքանդվում է, և երկրում օրինականության հաստատմանը զուգընթաց մենք դեռ նման միջադեպերի ականատես ենք լինելու: Եթե նախկինում այս մարդիկ էին սպանում կամ ահաբեկում, հիմա նրանք միմյանց են ահաբեկում ու սպանում:

    Մինչ ԱԺ ներկայիս մեծամասնության պոպուլիստները քննադատում են վարչապետի՝ «ասֆալտին փռելու օպերացիան», տեղի ունեցած արյունոտ միջադեպը գալիս է մեզ համոզելու, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, սրանց պետք է փռել ասֆալտին, որ խելքները գլուխները հավաքեն ու իրար վրա չկրակեն: Ոստիկանությունն այս տեսակի հանդեպ պետք է ավելի խստացնի մոտեցումն ու 24-ժամյա ռեժիմով վերհսկողություն սահմանի:

    Վերլուծելով տեղի ունեցածը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ ներկայիս  խորհրդարանը պետք  է լուծարվի րոպե շուտ, որովհետև այսօրվա ԱԺ-ում գերակշռում են յուվեցի կարոներն ու կարամելի հարութները: Այսօրվա խորհրդարանում գերակշռում են քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչները: Ահա սա է պատճառը, որ ժողովուրդը պարտադրում է ցրել խորհրդարանն ու խորհրդարանում ներկայացուցիչներ նշանակել ոչ թե հանցագործ աշխարհի «հարց լուծող» օդիոզ դեմքերի, այլ քաղաքական գործիչների:

    Հարություն Մկրտչյան

    scroll to top