Հինգշաբթի , 23 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն. ԿԲ-ը՝ Արփինե Հովհաննիսյանին

    Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն. ԿԲ-ը՝ Արփինե Հովհաննիսյանին

    Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն. ԿԲ-ը՝ Արփինե Հովհաննիսյանին
    Մարտ 15, 2019 16:19 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ կենտրոնական բանկն անդրադարձել է նախկին պատգամավոր, իրավաբան  Արփինե Հովհաննիսյանի գրառմանը. «Հարգելի Արփինե Հովհաննիսյան ցանկանում եմ Ձեզ, որպես իրավաբանի և նախկինում բարձրաստիճան պաշտոնյայի հիշեցնել, որ վստահաբար գիտեք՝ ՀՀ Կենտրանական բանկը անկախ կառույց է, ինչում համոզվել եք Ձեր աշխատանքային գործունեության տարիներին: Ուստի հորդորում եմ Ձեր դիտարկումներում և ձևակերպումներում պահպանել կոռեկտությունը և հուզական, ամբոխահաճո արտահայտությունների փոխարեն քննարկումը տեղափոխել բացառապես մասնագիտական դաշտ:

    ՀՀ ԿԲ կողմից տարածված մամուլի հաղորդագրությունը Ձեր բարձրացրած խնդրի համապարփակ և մասնագիտական դիրքորոշումն է, որին եթե ունեք արձագանք, կրկին անգամ կոչ եմ անում պատասխանել կամ մեկնաբանել միայն պրոֆեսիոնալ մակարդակում, առանց հուզական վերնագրեր և արտահայտչամիջոցներ օգտագործելու: Մաղթում եմ Ձեզ գարնանային բարձր տրամադրություն, հաջողություններ գործնական ծրագրերում: Եվ եկեք «շեֆերի ամբիցիաների բավարարման» մասին պատմական էքսկուրս չանենք։ Մի հատեք կոռեկտության սահմանը»:

     


    Նման թեմաներ

    scroll to top