Երեքշաբթի , 24 Ապրիլ 2018

    outputra5huxgif
    Sunny
    13°
    Home » Լուրեր » Մահացել է ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը

    Մահացել է ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը

    Մահացել է ՀՀ ԱԱԾ գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը
    Հունվար 14, 2018 17:54 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության վաստակաշատ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը:

    Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:

    Ծառայության մեջ բազմաթիվ ձեռքբերումների համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ պետական մեդալներով, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչությունների պարգևներով: ՀՀ ազգային անվտանգության ծառայության անձնակազմը սգում է Ռաֆիկ Վահագնի Զարգարյանի մահը և իր խորը ցավակցությունը հայտնում նրա ընտանիքին, մերձավորներին և ընկերներին:

    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, Ռաֆիկ Զարգարյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 14-ին ժամը 18:00-ին Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ հունվարի 15-ին ժամը 12:30 Էջմիածնի Շողակաթ եկեղեցում:

    Նման թեմաներ

    scroll to top