Գլխավոր Լուրեր Մահացել է իտալացի նշանավոր ռեժիսոր Ֆրանկո Զեֆֆիրելլին

Մահացել է իտալացի նշանավոր ռեժիսոր Ֆրանկո Զեֆֆիրելլին

3
0

Հռոմի իր տանը կյանքի 97-րդ տարում մահացել է թատրոնի և կինոյի իտալացի նշանավոր ռեժիսոր Ֆրանկո Զեֆֆիրելլին:
«Րոպեներ առաջ հանգիստ վիճակում է կանգ է առել Ֆրանկո Զեֆֆիրելլիի սիրտը: Մահը վրա է հասել երկարատև հիվանդությունից հետո: Վերջին հանգստի ամսաթվի և վայրի մասին տեղեկությունը կհաղորդվի հաջորդիվ: Մաեստրոյին կհուղարկավորեն Ֆլորենցիայի Porte Sante գերեզմանատանը», — ասվում է Զեֆֆերելլի հիմնադրամի կայքում:

Զեֆֆիրելլին երկու անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի, եղել է Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի ակադեմիայի (BAFTA) մրցանակակիր, հինգ անդամ դարձել է «Դավիդ դի Դոնաթելլո» ազգային մրցանակի դափնեկիր: