Գլխավոր Լուրեր Մահացել է կինոյում ամենահայտնի ԿՀՎ «հայ» գործակալը

Մահացել է կինոյում ամենահայտնի ԿՀՎ «հայ» գործակալը

12
0

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում ԿՀՎ օպերատիվ աշխատող Ֆելիքս Լեյթերի դերը խաղացած  ծագումով հայ ամերիկացի դերասան Դևիդ Հեդիսոնը (Հեդիտիսյան) մահացել  է Լոս Անջելեսում:

«Հայտնի դերասանը մահացել է 92 տարեկանում: Մահվան պատճառը չի նշվել»,- գրում է ամերիկյան Variety հրատարակությունը:

Ալբերտ Դևիդ Հեդիսոնը ծնվել  է 1927-ի մայիսի 20-ի Փրովիդենսում (Ռոդ Այլենդ) հայ ներգաղթյալների ընտանիքում: Կրթությունը  ստացել  է Բրաունովսքի համալսարանում՝ հրապուրվելով թատրոնով: Որից հետո տեղափոխվել է  Նյու Յորք, որտեղ լրջորեն զբաղվել  է դերասանությամբ: Հեդիսոնն առաջին անգամ հայտնվել  է հեռուստաէկրանին 1955-ին՝ «Կրաֆտի հեռուստաթատրոն» սերիալ-անթոլոգիայի դրվագում: Ավելի ուշ խաղացել  է ԿՀՎ օպերատիվ աշխատող Ֆելիքս Լեյթերի դերը Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում՝ «Ապրիր և թույլ տուր մեռնել» (1973) և «Սպանության թույլտվություն» (1989), ինչպես նաև բոնդիանայի պատմության մեջ առաջին դերասանն է, որը  խաղացել  է այդ դերը մեկից ավելի  ֆիլմում: