Գլխավոր Լուրեր Մահացել է լեզվաբան Յուրի Դավթյանը

Մահացել է լեզվաբան Յուրի Դավթյանը

36
0

Այսօր առավոտյան մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, լեզվաբան Յուրի Դավթյանը:

Յու. Դավթյանը 1978 — 1982 թթ.-ին սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ բանասիրական ֆակուլտետը։ 1982-1984 թթ.-ին` Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ասպիրանտուրան` ժամանակակից հայոց լեզու մասնագիտությամբ: 1984-1990 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՄԻ ԼԿԵՄ կոմիտ. քարտուղար: 1990 թ.-ից առ այսօր Խ.. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ակադ. Ա. Ղարիբյանի անվան հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս էր, ասիստենտ: 1998-2009 թթ.-ին եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, 2011-2013 թթ.-ին եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկանը:

1990թ. -ին նա պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ստ. Զորյանի պատմվածքների լեզուն եւ ոճը» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993 թ.-ից առ այսօր եղել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ընթացավարտների ավարտական աշխատանքների եւ թեզերի ղեկավար: 1998 թ.-ին ստացել է լեզվաբանություն մասնագիտության գծով դոցենտի կոչում: 2006 թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հետխորհրդային մամուլի լեզուն» թեմայով եւ ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2009 թ.-ին ստացել է Լեզվաբանություն մասնագիտության գծով պրոֆեսորի պաշտոնակատարի կոչում, 2009 թ.-ից առ այսօր եղել է Հայոց լեզվի եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտների եւ հայցորդների ղեկավար: Մի շարք մասնագիտական գրքերի հեղինակ եւ համահեղինակ էր: