Գլխավոր Լուրեր Մահացել է մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան

Մահացել է մեքենայի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 12-ամյա երեխան

1
0

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։

Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»։

Հիշեցնենք, որ մարտի 23-ին՝ ժամը 22:04-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Ավտոմեքենայից դուրս էր բերվել Ն.Մ.-ն (ծնված 2007թ.):