Հինգշաբթի , 20 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Մահացու հիվանդ հայ կնոջ որդուն արտաքսել են Գերմանիայից

    Մահացու հիվանդ հայ կնոջ որդուն արտաքսել են Գերմանիայից

    Մահացու հիվանդ հայ կնոջ որդուն արտաքսել են Գերմանիայից
    Փետրվար 13, 2018 16:44 Լուրեր, Հասարակություն, Միջազգային A+ / A-

    Բավարիայի իշխանություններն արտաքսել են Գերմանիայից Գայանե Զ.-ի 18-ամյա որդուն, ով քաղցկեղի հետևանքով կաթվածահար վիճակում գտնվում է փախստականների համար նախատեսված ճամբարում. հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։

    «Նա լողացնում էր մորը, հոգ տանում նրա մասին, բժշկի տանում: Գիշերվա կեսին ոստիկանները ներխուժել են սենյակ և երկրից արտաքսելու նպատակով տարել նրա 18-ամյա որդուն՝ Աշոտին: Այդ ժամանակից ի վեր Գայանեն բացարձակապես մենակ է մնացել: Նա այլևս չի տեսել իր որդուն և, թերևս, երբեք էլ չի տեսնի: Հիմա ամենամոտ բարեկամները կարող են երբեմն հաղորդակցվել նրա հետ հեռախոսով: Բարդ իրավիճակը միշտ չէ, որ թույլ է տալիս նրան նույնիսկ հեռախոսազանգի պատասխանել»,- գրում է պարբերականը:

    Ի պատասխան Süddeutsche Zeitung-ի հայցի` միգրացիոն իշխանությունները հայտնել են, թե «տեղյակ չէին երիտասարդի մոր անբուժելի հիվանդության մասին»։ Սակայն Աշոտը պնդում է, որ իշխանությունները տեղյակ էին կատարվածի մասին. նա ներկայացրել էր 2017 թվականի բժշկական հետազոտությունների արդյունքները, որոնք վկայում են Գայանեի զարգացող հիվանդության մասին։

    Նման թեմաներ

    scroll to top